Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատվո Լեգեոնի շքանշանը և հայերը

Պատվո Լեգեոնի շքանշանը և հայերը
05.04.2022 | 07:35

Պատվո Լեգեոնը՝ Ֆրանսիայի ազգային շքանշանը, ֆրանսիական ամենապատվավոր պարգևներից մեկը, հիմնել է Նապոլեոն Բոնապարտը՝ 1802-ին։ Այն ունի 5 աստիճան՝ Շվալյե (chevaliers), Սպա (officiers), Կոմանդոր (commandeurs), Մեծ սպա (grands officiers) և Մեծ Խաչի ասպետ (grand’croix)։


Տարբեր ժամանակներում և տարբեր երկրներից այդ պարգևին արժանացել է 56 հայ։ Առաջինը Հովհաննես Այվազովսկին է (1857), ամենավաստակաշատը՝ Շարլ Ազնավուրը, որն արժանացել է Շվալյեի (1989), Սպայի (1997) և Կոմանդորի (2000) աստիճանների։
Հայաստանի Հանրապետությունից Պատվո Լեգեոնի շքանշանով պարգևատրվել են Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 39488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ